Չեմպիոնները հայտնի են (տեսանյութ)
Երեւանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:
Տղամարդկանց մրցումներում տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն դարձան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ քաշային կարգ), Ռադիկ Թամոյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Ալեքսանդր Կարագազյանը (91 կգ) եւ Սերգո Պողոսյանը (+91 կգ):
Կանանց առաջնությունում մեդալներ խաղարկվեցին 4 քաշային կարգերում: 2012 թ հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Լիաննա Ղուկասյանը (57 կգ), Արմինե Սինաբյանը (60 կգ) եւ Աշխեն Սիմոնյանը (75 կգ):
Ի դեպ, տղամարդկանց 49 կգ քաշայինների եզրափակիչ մարտից հետո տարաձայնություններ առաջացան երկրպագուների միջեւ, որը վերածվեց ծեծկռտուքի:
Կրքերը հանդարտվել են միայն ոստիկանների միջամտությամբ: