A
A
Գերազանցեց իր իսկ ռեկորդը
Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Ռուբիկ Միքայելյանը գերազանցեց իրեն պատկանող Գինեսի ռեկորդը արտակորում վարժությունում:
2011 թվականի սեպտեմբերի 21-ին 6500 արտակորում կատարած 19-ամյա սամբիստն այսօր իր ցուցանիշը բարելավեց 1000-ով: Դրա համար զինծառայողից պահանջվեց 3 ժամ 21 րոպե ժամանակ: Ռուբիկ Միքայելյանը իր ռեկորդը նվիրեց ՀՀ զինված ուժերի հիմնադրման 20-րդ տարեդարձին:
Ռեկորդակիր զինծառայողի հայրը`Գարիկ Միքայելյանը, որը միաժամանակ նրա մարզիչն է, «Ա1+»-ին ասաց, որ իր որդին մտադիր է մինչեւ զինծառայության ավարտը սահմանել եւս մեկ ռեկորդ` կատարելով ուղիղ 10 հազար արտակորում: