A
A
Նետաձիգները հանդես կգան նոր նետերով
Նետաձգության միջազգային ֆեդերացիան նյութական օգնություն է ցույց տվել Հայաստանի նետաձգության ֆեդերացիային: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՆՄՖ-ն նոր տարում Հայաստան է ուղարկել 6.000 ԱՄՆ դոլարի արժողության 30 նետ` իրենց աղեղների հավաքածուներով:
Հայաստանի նետաձգության հավաքականն այժմ մարզվում է ԲԿՄԱ-ի մարզահամալիրում եւ պատրաստվում է այս տարվա ամենակարեւոր ստուգատեսին` Եվրոպայի առաջնությանը, որը ժամանակ խաղարկվելու են նաեւ օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը:
«Լոնդոն -2012»-ին մասնակցելու համար մեր մարզիկ-մարզուհիները այդ մրցաշարում ընդհանուր հաշվարկով պետք է տեղեր զբաղեցնեն առաջին 25 հորիզոնականներում: