A
A
Տիգրան Քոթանջյանը զիջեց դիրքերը
Թաֆրիզի (Իրան) շախմատի միջազգային մրցաշարին մասնակցող Տիգրան Քոթանջյանը անվստահ անցկացրեց վերջին երկու պարտիաները: 7-րդ տուրում նա պարտվեց վրացի շախմատիստ Գայոզ Նիգալիձեին, իսկ 8-րդում զիջեց մեկ այլ վրացի շախմատիստ Շոթա Ազալաձեին:
Այդպիսով, մեր գրոսմայստերը մեկ օրում առաջին տեղից նահանջեց 11-րդ հորիզոնական: Նա ունի 5,5 միավոր եւ առաջատար Ղայեմ Մաղամիից ետ է մնում 1,5 միավորով:
Այսօր նախատեսված 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սպիտակներով կմրցի իրանցի Մորտեզա Ասգարիի հետ: