Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ենք ու Վիետնամը

Սպորտ
5c9156ec2344327fbc931ab9d2f1a8db

Թուրքիայի Մերդին քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը:

Վերջին 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը 2:2 խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ: Բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի:

Այդպիսով, մեր թիմը 18 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ Վիետնամի ընտրանու հետ բաժանեց 6-7-րդ տեղերը, սակայն միավորների ընդհանուր քանակով ճանաչվեց 6-րդը:

Առաջին տեղը 16 միավորով վստահ գրավեց Չինաստանի հավաքականը, որը այս տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանին: Երկրորդ արդյունքը ցույց տվեց Ռուսաստանը` 13 միավոր: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ընտրանին, որը վերջին խաղում պարտության մատնելով Թուրքիային` 3:1, շրջանցեց Հնդկաստանի ու Ուկրաինայի ընտրանիներին: