Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոպինգ ստուգման համար փող տվող չկա

Սպորտ
1aa937b416ec8a580b7af90f0586e827

Հայաստանում դոպինգ ստուգման ենթարկվում են աթլետները, ծանրորդները եւ ըմբիշները: Այս մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց ՀՀ սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանը:

«Հայաստանում դոպինգ ստուգումներ կարող ենք անցկացնել կամ ՀՀ սպորտի նախարարության, կամ սպորտային ֆեդերացիաների պահանջով, ընդ որում՝ մեր աշխատանքները պետք է ֆինանսավորեն հենց այդ կազմակերպությունները» - ասաց Արեգ Հովհաննիսյանը:

Ըստ մասնագետի, աշխարհում ավելի հաճախ են դոպինգ ստուգում հանձնում աթլետներն ու լողորդները: