A
A
Շենժենում տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Շենժեն քաղաքում ավարտվել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը։ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
Բանակցությունների սենյակ մտնելիս ԱՄՆ նախագահը, նկատելով Ռուսաստանի առաջնորդին, կատակով հարցրել է՝ «Ո՞վ է սա», ապա մոտենալով Պուտինին՝ հավելել. «Նա իմ ընկերն է»։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը և ասել. «Ուրախ եմ ձեզ տեսնել»։
Իր հերթին՝ Պուտինը անգլերենով շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը՝ ասելով. «Շատ շնորհակալ եմ»։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը քիչ առաջ ուղևորվել է վայրը, որտեղ կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։