Բացել լրահոսը Փակել լրահոսը
914453736_1663930001891846_4792996546523529629_n
A A
Պաշտոնական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։
 
 Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված խցում և հայտնաբերել են դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված դեղահաբերը հոգեմետ են, և դրանք խուց է բերել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը՝ տրամադրելով դեղահաբերն օրենքով սահմանված կարգով բժշկի նշանակում չունեցող ազատազրկված անձի։
 
Բուժքույրը ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից, նյութերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնված վարույթի շրջանակներում բուժքրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։