A
A
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 14–ից 16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումը։
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Ֆորումին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էր նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Ֆորումից զատ` հայաստանյան պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։