A
A
Գևորգ Պապոյանը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1500 տոննա։ Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։