Բացել լրահոսը Փակել լրահոսը
Makunts-24.09.26
A A
Պաշտոնական

Մակունցը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստան-ԱՄՆ օրակարգը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: