A
A
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ձգտումը ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման», - ասված է շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն նաև նշել է, որ ներկայիս մարտահրավերների պայմաններում հատկապես կարևոր են տարիների փորձությունն անցած կապերը։
«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմք է», - ասել է Բելառուսի նախագահը։