A
A
Ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը․ Մարկո Ռուբիոյի ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ․
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և այն առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին», - ասված է Ռուբիոյի ուղերձում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ առաջ մղելով «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ամրապնդելով տնտեսական կապերը և խրախուսելով ամերիկյան ներդրումները Հայաստանում։
«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը», - հայտարարել է Ռուբիոն։