Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար․ Լավրով

Ռուսաստանը մտադիր չէ «վճարել» Հայաստանի եվրոպական ինտեգրման համար այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը, գրում է «Ազատությունը»։ 

«Եթե եվրոպական չափանիշների ներդրման գործընթացը հայկական օրենսդրության և կարգավորող պրակտիկայի մեջ արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Հայաստանի անդամակցության կամ Եվրամիությանը անդամակցության նախապատրաստման համար՝ այն հսկայական արտոնություններով, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգի միջազգային երիտասարդական փառատոնի «Աշխարհի նոր ճարտարապետությունը» համաժողովում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է. - «Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան տասնամյակներ շարունակ իրենց հերթին են սպասում»։