Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ» ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ» թեմայով։ Բանախոսներ՝ 🔹Արտակ Քյուրումյան, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ, 🔸Տիգրան Մուղնեցյան, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու: 📌Քննարկման ընթացքում կանդրադառնանք կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության խնդիրներին, ֆինանսավորողներին հարկային արտոնությունների տրամադրման հնարավոր ռիսկերին, արտաքին ազդեցությունների և ֆինանսական ներթափանցումների կանխարգելման հնարավորություններին, հիբրիդային սպառնալիքների ազդեցությանը քաղաքական գործընթացների վրա՝ նախընտրական շրջանում: Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ -Մեդիա կենտրոնի յություբյան 🔗 https://www.youtube.com/@MediaCenterArmenia -Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան 🔗 https://www.facebook.com/mediacenterarmenia հարթակներում։ Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։