Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 23-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք» թեմայով։ Բանախոսներ՝ 🔹Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե-ի նախագահ, 🔸Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան: 📌ՀՀ Արդարադատության նախարարությունը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի նոր իրավական փաթեթ․ ըստ այդմ՝ կսահմանվի քաղաքացիական և վարչական պատասխանատվություն։ Իշխանությունները դա ներկայացնում են որպես անհրաժեշտ քայլ՝ հասարակությունը ատելության խոսքից պաշտպանելու համար, մինչդեռ մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ նման կարգավորումները կարող են օգտագործվել նաև որպես ճնշման գործիք։ Այս համատեքստում կքննարկենք՝ ատելության խոսքի դեմ պայքարը իրավական անհրաժեշտ գործընթա՞ց է, թե՞ կարող է վերածվել քաղաքական գործիքի։ Արդարադատության նախարարությունը մերժեց քննարկմանը մասնակցելու հրավերը՝ հիմնավորելով, թե նախագիծը քննարկման փուլում է: Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ -Մեդիա կենտրոնի յություբյան 🔗 https://www.youtube.com/@MediaCenterArmenia -Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան 🔗 https://www.facebook.com/mediacenterarmenia հարթակներում։ Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։