Բացել լրահոսը Փակել լրահոսը
651914551_1271301691857864_3208489084945098298_n
A A
Պաշտոնական

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
 
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
 
Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: