Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-30x0wh-908x529z-0.8652
A A
Սպորտ Պաշտոնական

Խաչատուր Խաչատրյանը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող ըմբիշին

Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
 
125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
 
Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։