Բացել լրահոսը Փակել լրահոսը
հորդ անձրև
A A
Հասարակություն

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ի երեկոյան, 8-9-ին՝ առանձին շրջաններում, մարտի 7-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մայրաքաղաք Երևանում մարտի 6-ի երեկոյան, 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

 

Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։