Կամ ինքը պիտի խփի, կամ մենք. բա հետևանքի մասին չե՞նք մտածում.Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, էդ պրոբլեմը լինելու է, և մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը էն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս», - այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանին դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դաշնակցական պատգամավորը վարչապետին հարցրել էր, թե ի՞նչ է արվում դպրոցներում բռնությունները և բանակում զինծառայողների ինքնասպանության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:
«Քանի դեռ կա Հայաստանում կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է ... դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացեք, եկել եք դպրոցների դարդն եք լացում», - դաշնակցական պատգամավորին ի պատասխան հայտարարեց վարչապետը: