«Եթե Հայաստանն իր անգործությամբ շարունակի ոգևորել Ադրբեջանին, ապա այդ ցեղասպանությունը կշարունակվի»,– ասաց նա:
Անդրադառնալով Բաքվի կողմից Խոջալուի դեպքերի շարունակական հիշատակմանը՝ Ալավերդյանը նշեց, որ դրանք ևս կազմակերպվել են Ադրբեջանի կողմից։ Նրա խոսքով՝ ԼՂՀ ղեկավարությունը նախապես տեղեկացրել էր սպասվող գործողությունների մասին, ինչի մասին վկայել է նաև Խոջալուի քաղաքապետը։ Ալավերդյանը հարց բարձրացրեց, թե ով է շեղել թուրք-մեսխեթների ճանապարհն ու կրակել նրանց հետևից՝ պնդելով, որ դա Ադրբեջանի հերթական հանցավոր գործողությունն էր։ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին հասարակական գործիչներ և Բաքվի ջարդերից փրկվածներ։ Վերջիններս հիշեցին ադրբեջանական վայրագությունները և ընդգծեցին, որ պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը չի փոխվել։ «Սա կեղծ խաղաղություն է, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը»,– նշեց Սումգայիթի նախկին բնակիչ Ռուզաննա Թովմասյանը։ Հիշեցնենք՝ 1988թ. փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր։