A
A
Ավտոճանապարհները բաց են
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։