A
A
«Turkish Airlines» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Ստամբուլից Երևան
Աջակցիր «Ա1+»-ին«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Հայաստան։
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:
Այդ մասին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից։