A
A
Նախազգուշացում՝ Սևանա լճի վրա չմշկասահքով զբաղվողների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Մեր երկրում զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում՝ արկածային՝ տարբեր վայրերում կազմակերպվում են արշավներ, լեռնագնացություն, դահուկավազք, չմշկասահք և այլն։
Վերջին շրջանում նկատելի են Սևանա լճի սառած մակերևույթին չմուշկներով սահելու դեպքեր։
Մի քանի կարևոր նախազգուշացում՝ սառած լճի վրա չմշկասահքով զբաղվողների համար․
- Նախքան սահելը ստուգե՛ք սառույցի ամրությունը:
- Սառույցի հաստությունն ու ամրությունը կարող են փոխվել ժամերի ընթացքում: Ստուգե՛ք այն տարբեր հատվածներում:
- Սպիտակ կամ ձյան ծածկույթով սառույցը վտանգավոր է, իսկ մաքուր, թափանցիկ, կապույտ սառույցը՝ ամուր։
- Սառույցի վրա մենակ գտնվելը ռիսկային է: Եղե՛ք ընկերների կամ խմբի ուղեկցությամբ։
- Սահե՛ք միայն այն տարածքներում, որոնք պահպանվում և ստուգվում են փորձառու անձնակազմի կողմից:
- Հսկե՛ք երեխաներին և ընտանիքի անդամներին․ համոզվեք, որ նրանք կրում են փրկարար բաճկոն կամ լողացող կոստյում:
- Մի՛ սահեք գիշերը կամ թույլ տեսանելիության պայմաններում․
Գիշերը նախազգուշացնող նշաններն ու սառույցի բարակ հատվածները դժվար է նկատել:
- Խուսափե՛ք ռիսկային քայլերից, նույնիսկ եթե սառույցը թվում է ամուր:
- Պատրաստ եղե՛ք օգնության դիմելու համար․ ունեցե՛ք հեռախոս, ազդանշանային սարքեր։
Ձեր անվտանգությունը կախված է պատրաստվածությունից, խելամիտ վարքից և զգոնությունից:
Վայելե՛ք, արկածային զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում։
Օգնության կարիք ունենալու դեպքում զանգեք 112։