Բացել լրահոսը Փակել լրահոսը
b243c60e-46cc-4a16-a0c1-bb7930f0edb3
A A
Պաշտոնական

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։