Համացանցում տարածված տեսանյութից հետո ոստիկանի լիազորությունները կասեցվել են. Նարեկ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն: Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։
Համացանցում շրջանառվող տեսանյութում երևում էր, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում մի քաղաքացու նկատմամբ:
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է օպերլիազորը՝ ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում, խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։
«Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց», – գրել է Բադոյանը։