A
A
Փետրվարի 2-ը նշվում է որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր
Աջակցիր «Ա1+»-ին1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր»Ռամսարի կոնվենցիան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։
Հայաստանը միացել է Ռամսարի կոնվենցիային 1993 թվականի նոյեմբերի 6-ին, դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը։
Այս տարի Խոնավ տարածքների համաշխարհային օրը կանցկացվի «Խոնավ տարածքներ և ավանդական գիտելիքներ՝ մշակութային ժառանգության տոնակատարություն» խորագրի ներքո։
Այս տարվա թեման նպատակ ունի ընդգծելու
հիմնված են սերնդեսերունդ փոխանցված ավանդական գիտելիքների վրա,
Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից:
Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2520 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 253084219 հեկտար:
Շրջակա միջավայրի նախարարություն