A
A
«Քանդվել է գյուղը, ուզում են դպրոցն էլ հանեն․ախր, դպրոցն էլ հանեն, լրիվ կկործանվի գյուղը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Ձորաշեն գյուղում ճանապարհների խնդիրն առաջնահերթ է։ Բնակիչների խոսքով արդեն անհնար է երթևեկելը, ավտոմեքենաները չեն դիմանում։ Գյուղացիներն ասում են, որ խոսակցություն կա, թե շուտով դպրոցն էլ կփակվի՝ դպրոցների միավորման ծրագրի շրջանակներում․ թեև այս պահին 2 գյուղի՝ Սարապատի և Ձորաշենի երեխաներին է ծառայում այն։ Եթե գյուղի դպրոցը փակեն, գյուղը բակիչների խոսքերով, այն շատ շուտով կդադարի գոյություն ունենալ, քանի որ բոլոր երիտասարդները կհեռանան։ Մանրամասները՝ տեսանյութում