Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը հունվարի 22-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ահազանգել է այն մասին, որ ծառայություն իրականացնելիս լսել է առարկայի վայր ընկնելու ձայն։

Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է ներնետված սև, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են եղել սպունգով ամրացված 4 բջջային հեռախոս և լիցքավորման լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։