Բացել լրահոսը Փակել լրահոսը
image00008
A A
Մշակույթ

Երևանում կայացել է «Առնո Բաբաջանյան 105» հոբելյանական համերգային երեկոն

Հունվարի 22-ին **Արամ Խաչատրյան համերգասրահ**ում կայացել է «Առնո Բաբաջանյան 105» խորագրով հանդիսավոր համերգային երեկոն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր **Առնո Բաբաջանյան**ի ծննդյան 105-ամյակին։

Համերգը կազմակերպվել էր «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ» նախաձեռնությամբ, որը հանդիսատեսին ներկայանում է հայկական երաժշտական ժառանգությունը ժամանակակից ձևաչափերով ներկայացնող նախագծերով։

Բեմում ելույթ են ունեցել Սրբուկը, Հայկ Պետրոսյանը, Տիգրան Քախվեջյանը, Անուշ Բադալյանը և Արամ Մելիքյանը։ Կատարումները հնչել են «Արմ.Սթրոնգ» նվագախմբի կենդանի նվագակցությամբ՝ նոր մշակումներով (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Գյոդակյան)։ Համերգի հաղորդավարն էր ռեժիսոր և լրագրող Կարեն Քոչարյանը։

Երեկոյի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի հանրահայտ ստեղծագործությունները, որոնք սերունդների համար շարունակում են մնալ կենդանի և ազդեցիկ։ Համերգը վերածվել է երաժշտական տոնի՝ միավորելով անցյալն ու ներկան և ևս մեկ անգամ ընդգծելով Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության ժամանակից վեր արժեքը։