Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ

Սպորտ

Աշխարհի 2006թ. առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից մի քանիսը նույնպես ստուգողական հանդիպումներ անցկացրեցին:

Հոլանդիայի հավաքականը Ռոբենի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին: Ռումինիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Վրաստանի հավաքականի դարպասը: Այս խաղում 2 գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ադրիան Մուտուն:

Մակեդոնիայի հավաքականը, որը ընտրական փուլում կլինի Հայաստանի առաջին մրցակիցը, 1:0 հաշվով առավելության հասավ Բոսնիայի նկատմամբ:

Հետաքրքիր հանդիպում կայացավ Իտալիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ, որն ավարտվեց 2:2 հաշվով: