Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Դեմոյան
A A
Հասարակություն

Խուզարկում են Հայկ Դեմոյանի բնակարանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրավապահները մուտք են գործել իր բնակարան և խուզարկություն են կատարում:

«Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։»,– նշել է Դեմոյանը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։