Բացել լրահոսը Փակել լրահոսը
ebf213cc-4d22-4093-b2e1-e9c649f489a0
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս է բերվել 113 տրանսպորտային միջոց

Հունվարի 10-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 13-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: