Բացել լրահոսը Փակել լրահոսը
611737445_1298724055632742_1883035215850974718_n
A A
Պաշտոնական

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրով հավաստագիր է ստացել 4066 ընտանիք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768֊ն արդեն իրացրել է հավաստագիրը։
 
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
✅ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
✅ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
✅ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
🔸 տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
🔸 ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
🔸 չունեն սեփականություն,
🔸 չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։