Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ Բագրատաշենի տներից մեկում

Հունվարի 6-ին, ժամը 17։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին մարվել՝ 21:01-ին: Այրվել են առաջին հարկի սենյակներից մեկը (մոտ 25 ք.մ)՝ գույքով և փայտե առաստաղը։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ և երկրորդ հարկ։