Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ առևտրի կենտրոնի 4-րդ հարկում

Դեկտեմբերի  29-ին, ժամը 08։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող առևտրի կենտրոնում այրվում է էլեկտրական վահանակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 4-րդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին, մարվել՝ 09։09-ին։ Այրվել է էլեկտրական վաhանակ և մալուխ (20 գմ)։