Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել, բայց նիստերին չի ներկայացել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին, թողնվել է առանց քննության:
Ալեն Սիմոնյանը հայցադիմումով դատարանին խնդրել էր պարտավորեցնել Սենոր Հասրաթյանին հրապարակային ներողություն խնդրել 27.05.2025 թվականին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված գրառման մեջ տեղ գտած որոշ արտահայտությունների համար:
Նրանից խնդրել էր բռնագանձել 500 000 դրամ՝ որպես վնասի փոխհատուցում: Պատասխանող Սենոր Հասրաթյանը միջնորդություն է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատշաճ ծանուցվել է դատական նախնական երկու նիստերի մասին, սակայն չի ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվոր կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
Ուստի դատավոր Սամվել Բաբայանը հայցը թողել է առանց քննության: