Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Եկեղեցական զգեստ, գրիչ, շախմատ. Ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն`2025 թ ընթացքում ստացած իր նվերների մասին։

Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը։ Նա նվեր է ստացել երկու գրիչ՝ մեկը` գնդիկավոր, իսկ մյուսը` փետուր արծաթ, ձեռագործ աշխատանք, այն գնահատվել է 232 հազար դրամ:

Մարտ ամսին Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությունը նրան նվիրել է Royal Delft ապրանքանիշի Հողմաղաց ափսե, որի գինը  196.378 դրամ է։

Ապրիլին Վիետնամի ԱԺ նախագահից նվեր է ստացել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ԱԺ շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից: Նվերի արժեքը կազմել է 45000 դրամ է, 45.312 դրամ էլ գնահատվել է նվեր ստացված կանացի շարֆը՝ բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով: Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիից ստացել է 425. 610 դրամ արժեքով ձեռագործ արծաթափայլ եղջույր՝ գինի խմելու համար:

Վրաստանի ներքին գործերի նախագահ Գելա Գելաձեից ստացել է բրոնզե արձանիկ «Քվևրի խաղողի ողկույզով»՝ վանակատե հիմքի վրա, խաղողի ողկույզները պատրաստված են ավենտուրինից։ Այն գնահատվել է 353 հազար 125 դրամ:  Վրաստանի Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի նախարարից ստացել է 845 հազար 760 դրամանոց շախմատ՝ գինու եւ գինեգործության թեմայով: Իսկ պաշտպանության նախարարից 740.000 դրամանոց էմալապատ նկար:

Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունից ստացել է Հազվագյուտ փորագրություն, որը պատկերում է Մարսելի նավահանգիստը 18-րդ դարում: Գինը կազմում է 51.545դրամ: Բացի այդ ստացել է նաեւ 55.183 դրամանոց գրասեղանի կաշվե գորգ: Կաշվե գորգի առաջնամասում գրված է Նիկոլ Փաշինյան, իսկ երկու անկյունային հատվածներում գործված են Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշները: Իսկ Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարից ստացել է 336 հազար դրամանոց կլոր ճենապակյա զարդատուփ ոսկեզօծ զարդանախշերով՝ պատրաստված 24 կարատանոց ոսկուց:

ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարից էլ Նիկոլ Փաշինյանը մայիս ամսին ստացել է Թավրիզի դեկորատիվ գորգ՝ դեկորատիվ շրջանակի մեջ,որը գնահատվել է 502.362 դրամ:

Հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապ Նորին Սրբություն Լեւոն 14-րդի հետ հանդիպման ժամանակ ստացել է ոսկեզօծ գիպսաքարե հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որը գնահատվել է 309.379 դրամ: Ստացել է նաեւ պաշտոնական արծաթե հուշամեդալ, որը գնահատվել է 62.477 դրամ:

ՀՀ վարչապետը նվեր է ստացել նաեւ Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը գնահատվել է 317.658 դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած մյուս նվերներին կարող եք ծանոթանալ այստեղ