A
A
Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 26-ին, ժամը 07։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։