Բացել լրահոսը Փակել լրահոսը
88859f00-bdf8-4217-ae73-18be8b438b70
A A
Պաշտոնական

Ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է

Ապրիլի 16-ին, ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։