Երթ՝ կենդանիների մասին օրենքի նախագծի դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում կենդանասերները անցկացրին երթ՝ ընդդեմ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ընդունված օրենքի նախագծի ներկայիս ձևակերպումների։ Չնայած նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը, նախաձեռնող խմբերը վստահ են, որ այն թերի է և կարող է հանգեցնել թափառող կենդանիների ոչ մարդասիրական քնեցման․ օրենքում բացակայում են հստակ ձևակերպումներ, հանրային վերահսկողության մեխանիզմներ և ստերջացումը չի ամրագրված որպես միակ ընդունելի միջոց։ Երթի մասնակիցները պահանջեցին նախագիծը վերադարձնել քննարկման, կազմակերպել բաց լսումներ և ներգրավել ոլորտի մասնագետներին, կենդանավարժներին ու հասարակական կազմակերպություններին։ Ակցիան ավարտվեց Կառավարության շենքի դիմաց՝ «Ո՛չ անօրինական քնեցմանը», «Կենդանին ապրելու իրավունք ունի» կոչերով։ Տեսանյութը տարածել են երթի կազմակերպիչները