Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-11_10-37-19
A A
Հասարակություն

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում, ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան․ База

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան, գրում է ռուսական Բազա-ն։
 
Նշվում է, որ գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
 
Ըստ Բազայի՝ Փաշինյանի ACJ319-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղվել է դեպի Պուլկովո օդանավակայան, որտեղ վայրէջք կատարեց մոտավորապես ժամը 1:00-ին։ ՀՀ վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո թռչում էր Մոսկվա և պատրաստվում էր մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
 
Մոսկովյան չորս օդանավակայաններ՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին, մեկը մյուսի հետևից սահմանափակումների տակ են դրվել։ Ավելի քան 170 չվերթ հետաձգվեց, չեղարկվեց կամ վերահասցեագրվեց։ Չվերթների զգալի մասը, ի վերջո, վերահասցեագրվեց Պուլկովոյի այլընտրանքային օդանավակայան։ Երկու միջազգային չվերթ մեկուկես ժամից ավելի պտտվում էր Վլադիմիրի մարզի վրայով. մեկը վերահասցեագրվեց դեպի Սանկտ Պետերբուրգ, իսկ մյուսը մնաց օդում։