«Մեր ձեւով»–ի ասուլիսը. էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով ստորագրահավաքի մեկնարկ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժումը սկսում է ստորագրահավաք իրականացնել՝ էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու համար։
Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է իրավաբան Գոհար Մելոյանը, որ ստորագրահավաքը անցկացվելու է ողջ Հայաստանում։ Օրենքով ժամկետներ նախատեսված չեն, սակայն կազմակերպիչները նպատակ ունեն հավաքն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։
Շարժման ներկայացուցիչ Արթուր Միքայելյանի խոսքով՝ հնարավորություն կա սակագները իջեցնել 3 դրամով, ինչը կարևոր է առաջին հերթին սոցիալապես անապահով խմբերի համար։ Նա նաև ընդգծել է, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին անցնելու պահից էլեկտրաէներգիայի գինը չի բարձրացել, չնայած նրան, որ երկրում տարեցտարի ամեն ինչ թանկանում է։ «Առաջին հայացքից թվում է, թե 3 դրամի գումարը փոքր է, բայց մեկ տարվա ընթացքում խնայված գումարը թույլ կտա մեկ-երկու ամսվա գազի կամ լույսի վարձը վճարել։ Դա լուրջ օգնություն է մարդկանց համար», - նշել է նա։