A
A
Մերձավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 3-ին, ժամը 08։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։