Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը  դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր: 
 
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: