Որ կոռուպցիոներ չեն, ինչու են բյուջե գումար վերադարձնում, որտեղից են բերում այդ փողը․ Ծ․ Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ՝ ընդդիմադիր այն գործիչները, որոնք երթևեկում են բարեկարգ ճանապարհներով, երջանիկ են»,- «Կանայք և քաղաքականությունը» թեմայով հարցազրույցների շրջանակում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով 2021թ․ ՔՊ-ի նախընտրական «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսին։
Նույն տրամաբանությամբ նա գտնում է, որ հիմա մեր երկրում կանայք ավելի երջանիկ են, քանի որ ավելի ազատ են։ Պատգամավորն ասում է, որ թեև ՔՊ-ում որևէ խտրականություն չկա կին գործիչների նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բոլորի խոսքը հավասար չափով է ընդունում, այնուամենայնիվ, հանրության մեջ որոշակի անհավասարություն զգում է։
Խոսելով քաղաքական դաշտի մասին՝ Ծովինար Վարդանյանն ասում է՝ կցանկանար, որ մեր քաղաքական ուժերը համահունչ լինեին մեր հաջորդ սերունդների հետ։ «Այսինքն՝ նոր սերնդի ցանկություններն ու բոլոր ակնկալիքները մեզ համար տեսանելի և շոշափելի լինի, որովհետև շատ ահռելի տարբերություն է նոր սերնդի և մեր՝ հետխորհրդային սերնդի միջև»,- հավելում է նա։
Այնուամենայնիվ պատգամավորը վստահ է, որ 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է։
Մանրամասները՝ տեսանյութում։