A
A
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագի
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
Նոյեմբերի 23-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է սուրբ և անմահ պատարագին։
Պատարագի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։