Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացնում է զինվորական ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը։

«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամյսա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա»,- ասաց նա։

 
2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրումը սկսվելու է 2026թ․ հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ․ ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
 
«Կրճատումը չի ազդելու 2026 թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա։ Կառավարության կողմից առաջարկվել է ԱԺ-ի կողմից օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի»,- նշել է Սուրեն Պապիկյանը։