Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Արդյոք Տիգրանաշենը և մյուս գյուղերը, որոնք անկլավ են անվանվում, դառնալու են նոր միջանցքներ». Aravot.am (տեսանյութ)

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նոյեմբերի 7-ին հայտարարել է, թե «ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում»:

«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի [Տիգրանաշեն] (այսպես կոչված Քյարքի) գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, որը պետք է լուծվի սահմանազատման ընթացքում», -ասել է նա։

Հայտարարությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում մեր հյուրերին նախ հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե հայկական կողմը «խիստ կասկածում է», թե Բաքուն ՀՀ տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր ունի։

Այդ պնդումը Փաշինյանն արել է նաև 2021 թթ. դեկտեմբերի 24-ին իր մեկ այլ ասուլիսի ընթացքում՝ դարձյալ կրկնելով, որ հայկական կողմին ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավապայմանագրային հիմքեր հայտնի չեն։ «Մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում