Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-11-22_01-30-12
A A
Պաշտոնական

ՃՏՊ Աշնակ գյուղում

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշնակ գյուղում «Hover» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել՝ վրաերթի ենթարկելով անցորդի․ վերջինս տեղում մահացել է։ 

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։